կարևոր
1312 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 19:45

Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ

Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ

Մայիսի 20-ին` ժամը 10:06-ից, Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացվել է արհեստական քարաթափում:

Դեպքի վայրում աշխատում են Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հարկադիր քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ- ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները։