կարևոր
1757 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-20 19:15

Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արտակարգ դրության այս ժամանակահատվածում, երբ  արգելվում է հավաքների կազմակերպումը, այսօր, թե՛  ցույց, թե՛ հավաք տեղի ունեցավ, որի հետեւանքները եղան բազմաթիվ երիտասարդների բերման ենթարկելը։

Կառավարության դիմաց ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն էին ցանկանում աշխատելու թույլտվություն ստանալ, Ոստիկանության 6-րդ վարչության մոտ հավաքվածներն էլ, գնացել էին աջակցելու «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, որը հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: