01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել:
Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Ռաֆիկ Հայրապետյանին մայիսի 21-ին հրավիրել են հարցաքննության, սակայն, Հայրապետյանները չեն կարող ներկայանալ նախաքննական մարմին, քանի որ երկրում չեն: Փաստաբանը քննիչին հայտնել է, որ համավարակով պայմանավորված ավիափոխադրում չկա:
Մակինյանին հայտնի է, որ Հայրապետյանի որդու գործով տուժող ներգրավված անձը Սեւանի «Հարսնաքար» ռեստորանա-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է:
Ավելի վաղ` դեռ մայիսի 17-ին, Հայրապետյանների փաստաբանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Քննչական կոմիտեի քննիչները ջանք չեն խնայում, որ հանցագործությունից տուժած Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանը դառնա մեղադրյալ, իսկ իրական մեղադրյալը՝ տուժող: