կարևոր
2348 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 17:32

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, միջոցառումների կազմակերպիչներն ու հանդիսավարները: Նրանց պահանջն է աշխատելու թույլտվություն ստանալ: «Եթե մյուս ոլորտներից սահմանափակումները հանվել են, ապա իրենց ոլորտն էլ չպետք է բացառություն լինի»,- պնդում էին ակցիայի մասնակիցները:

Նրանցից ոմանք կառավարությունից միանվագ աջակցություն են ստացել՝ մոտ 70 հազար դրամ, որով, նշում են, հնարավոր չէ ապրել: Ոստիկանությունից առավել վաղ հիշեցրել էին, որ արտակարգ դրության պայմաններում արգելված է հավաքներ կազմակերպելը: Բայց քանի որ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, ակցիան կազմակերպել էին, ոստիկանները հսկում էին, որ սոցիալական հեռավորությունը պահպանվի:

Այդ պահանջի խախտման համար ակցիայի մասնակիցներից երկուսին բերման ենթարկեցին: Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները ոստիկանական բաժանմունքում են նրանց ազատ արձակելու նպատակով: Ի դեպ ակցիայի մասնակիցներից 5-ին այս խմբակցության պատգամավորները խոստացան խորհրդարանում ընդունել ու միասին լուծումներ գտնել: Նրանցից 4-ին էլ ավելի վաղ կառավարություն էին ընդունել: Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ սպասում են ոլորտի ներկայացուցիչների գրավոր առաջարկներին, դրանք կքննարկեն եւ լուծումներ կգտնեն: