կարևոր
1286 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 16:18

«Ամֆան» ցիկլոնը՝ համավարակի օրերին

«Ամֆան» ցիկլոնը՝ համավարակի օրերին

Հնդկաստանում եւ Բանգլադեշում տեղատարափ անձրեւներ եւ փոթորիկներ են: Այս երկրներին է մոտենում «Ամֆան» անունը ստացած արեւադարձային հզոր ցիկլոնը: Թե՛ Հնդկաստանը, թե՛ Բանգլադեշը միլիոնավոր մարդկանց են տարհանել վտանգավոր գոտիներից: Սակայն այս հարցում էլ դժվարություններ են առաջացել՝ կորոնավիրուսի պատճառով:

Սոցիալական հեռավորությունը պահելու համար՝ մեծ թվով դպրոցներ եւ այլ շինություններ են վերածվել ժամանակավոր կացարանների: Չնայած դրան, հաղորդվում է, որ շատերը հրաժարվել են տեղափոխվել կացարաններ՝ վարակվելու հնարավոր վտանգից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով՝ ոստիկանները ստիպողաբար են մարդկանց հանել տներից: