Օրերս «Երկիր մեդիա» ՀԸ եթերում, «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Հաղորդման տեսագրությունը համացանցում ենթարկվեց բառի բուն իմաստով «հայհոյախառն» հարձակումների, որոնք կրում էին և՛ անձնական, և՛ բարոյական բնույթ։
Հավատարիմ մնալով «Երկիր մեդիա»-ի որդեգրած էթիկայի կանոններին, մեր թիմի կողմից յուրաքանչյուր վարկյան դրանք հեռացվում էին, սակայն ֆեյքերի մեծ բանակը, քաղաքական ուղղվածություն ունեցեղ էջերն ու օգտատերերը շարունակում էին՝ վիրավորական, անձի արժանապատվությունը նսեմացնող և ոտանահարող գրառումները։ Դրանք ավելանում են մինչ օրս։
Ուշագրավ մեկ դիտարկում․ ցավալի է, որ որևէ կառույց, որևէ անհատ չարձագանքեց կատարվածին։ Չքննադատվեց ու չդատապարտվեց կնոջ հասցեին հնչած որևէ հայհոյանք, իրավական ուժ չստացավ որևէ սպառնալիք։ Իսկ այսօր Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն։ Պարադոքսալ է շատ․․․