կարևոր
1477 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 15:07

Առաջիկա շաբաթ օրն աշխատանքային է. հանգստյան օր է մայիսի 29-ը

Առաջիկա շաբաթ օրն աշխատանքային է. հանգստյան օր է մայիսի 29-ը

Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, աշխատանքային է: Փոխարենը մարդիկ կարող են հանգստանալ մայիսի 29-ին:

Այս մասին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել  դեռևս 2020 թվականի փետրվարի 21-ին՝ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով:

Որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխել 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը: 

Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրն է՝ ոչ աշխատանքային հինգշաբթի։ Դրան հաջորդող ուրբաթ օրը ոչ աշխատանքային սահմանելով՝ կստացվի հանգստյան չորս օր։