կարևոր
594 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-20 14:27

Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը

Հետազոտողները մտադիր են խորտակված «Տիտանիկից» դուրս բերել հեռագրասարքը

«Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները: Նրանց նպատակը «Marconi» ընկերության անլար հեռագրասարքն է, որն իր տեսակի մեջ առաջիններից էր: Դրա օգնությամբ խորտակվող նավը փորձել է կապվել հարևան նավի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ Վիրջինիա նահանգի դաշնային դատարանը տվել է գիտարշավի թույլտվություն՝ անվանելով «բացառիկ հնարավորություն» ջրից դուրս բերելու գտածոն, որը կդառնա «Տիտանիկ»-ից մնացած ժառանգության մի մաս:

«R.M.S. Titanic» ընկերությունը պետք է մշակի ֆինանսական ծրագիր և այն ներկայացնի դատարանի հաստատմանը, ինչը կարող է բարդ լինել համավարակի պայմաններում: Ընկերությունը պլանավորում է գիտարշավը սկսել այս ամռանը: Ենթադրվում է, որ ստորջրյա ռոբոտները զգուշավորությամբ նավից կառանձնացնեն «Marconi» ապարատի բաղադրիչները:

1912 թ. «Տիտանիկ»-ի աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 1500 մարդ: