կարևոր
1172 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 14:18

«Rolls-Royce»-ը նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

«Rolls-Royce»-ը նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված: Այս մասին գրում է «Ռեգնում»-ը:

«Մենք առաջարկում ենք անցկացնել մեր բիզնեսի լուրջ վերակազմակերպում, որպեսզի հարմարվենք նոր պայմաններին, շուկայից եկող քիչ պահանջարկին: Արդյունքում մենք 52 հազար աշխատատեղից կունենանք 9 հազար աշխատատեղի կորուստ»,-ասված է մայիսի 20-ին ընկերության տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունն առայժմ չի տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է կրճատումներ անելու: Նշվում է, որ կպահանջվի մի քանի տարի, որ կոմերցիոն այս շուկան վերադառնա այն մակարդակին, որը կար մի քանի ամիս առաջ:

«Աշխարհի տարբեր երկրներում կառավարություններն անում են ամեն հնարավորը բիզնեսին օգնելու համար, սակայն մենք պետք է արձագանքենք շուկայական նոր պայմաններին, քանի դեռ ավիացիայի ոլորտը չի վերականգնվել»,-նշել է գլխավոր տնօրեն Ուորեն Իստը: