կարևոր
1255 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 14:16

«Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին (ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ)

Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար «Ադեկվադ»-ի 17 անդամ բերվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին հայտնում են  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Ադեկվադ»-ի անդամ Լիլիթ Թումանյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասել է, որ անդամները բերման են ենթարկվել պարետի որոշումը չկատարելու համար։

«Բայց ես ականատես եմ եղել, որ միաբանության անդամները պահպանել են սոցիալական հեռավորություն։ Չի եղել որևէ խախտում, բոլորը եղել են ձեռնոցով, դիմակներով, չի եղել կուտակում»,- նշել է Լիլիթ Թումանյանը, հավելելով, որ որևէ ակցիա չեն իրականացվել, ուղղակի անդամները եկել էին աջակցելու միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանին, որը հրավիրվել էր ոստիկանություն հարցաքննության։