12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մայիսի 20-ին, ժամը 09:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ համակարգ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Lexus GX» (վարորդ` Էդիկ Ս., ծնված 1959 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Կարեն Հ․, ծնված 1984 թ․) և «Lexus IS» (վարորդ՝ Բորիս Ա․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։