կարևոր
1841 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 13:44

Ոստիկանությունը կոչ է անում արտերկրից ժամանող հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ

Ոստիկանությունը կոչ է անում արտերկրից ժամանող հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում արտերկրից Հայաստան ժամանող իրենց հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։

«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»։