27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Քիչ առաջ ՀՀ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մոտից բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության մոտ 20 աջակից:
Ոստիկանները նրանց հորդորեցին լքել տարածքը, քանի որ ՀՀ պարետի որոշմամբ՝ թույլ չի տրվում հինգ հոգուց ավելի անձանց կուտակումները և հորդորեցին պահպանել սոցիալական հեռավորություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։
«Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: