«Վայրի Հյուսիս» արշավախմբի զբոսաշրջիկները Պրիպոլյար Ուրալում գտել են մի լեռ, որը հիշեցնում է եգիպտական բուրգ: Այս մասին հայտնել է «Եկատերինբուրգ օնլայն»-ը։
Ինչպես պարբերականին պատմել է ակումբի ղեկավար Եվգենի Սվիտովը, լեռը հայտնաբերել են, երբ արշավախմբի անդամները պատրաստվում էին խմբերից մեկի ուղղաթիռային թռիչքին: Այն գտնվում է Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանում։ Սարը երեւում է արբանյակից արված լուսանկարներում։
Արբանյակից ստացված տվյալների համաձայն՝ սարն իր ձևերով, ճշգրտությամբ կրկնօրինակն է Քեոփսի Հայտնի բուրգի ։ Միայն նրա չափերը երկու անգամ ավելի են. բուրգի բարձրությունը 774 մետր է, յուրաքանչյուր հատվածի երկարությունը գրեթե մեկ կիլոմետր է:Լեռ կարելի է հասնել քայլելով կամ ուղղաթիռով ։
Հաղորդվում է, որ ամռանը օբյեկտը ուսումնասիրելու համար այնտեղ կուղեւորվի Ռուսական աշխարհագրական ընկերության արշավախումբը:
Քեոփսի բուրգը եգիպտական բուրգերից ամենամեծն է եւ աշխարհի յոթ հրաշալիքներից միակը, որը պահպանվել է մինչեւ մեր օրերը: Նրա տարիքը գնահատվում է մոտ չորս ու կես հազար տարի, բարձրությունը՝ 139 մետր։