12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Բրիտանացի 100-ամյա վետերան Թոմ Մուրը, ով քայլակի միջոցով բարեգործական մարաթոն անցկացնելով օգնեց հավաքել շուրջ 33 մլն ֆունտ ստերլինգ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար, կստանա ասպետի կոչում: Ասպետի կոչում տալու առաջարկը կատարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին գրում է BBC-ն։
Թոմ Մուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, վերջերս նա ստիպված է եղել անցնել քաղցկեղի բուժում, ինչպես նաև վերականգնել է շարժունակությունը ազդրի կոտրվածքից հետո: Բրիտանացի բժիշկներին շնորհակալություն հայտնելու համար նա որոշեց իր այգում անցկացնել բարեգործական մարաթոն՝ քայլակի միջոցով կատարելով 100 շրջան: Նա նպատակ ուներ հավաքելու հազար ֆունտ, սակայն նվիրատվության չափը շատ ավելին եղավ:
Ապրիլի 30-ին Մուրը նշում էր իր 100-ամյակը և արդեն դարձել էր ազգային հերոս: Իր ծննդյան օրը նրան շնորհվել է գնդապետի պատվավոր կոչում, իսկ բրիտանական օդուժը շնորհավորեց նրան իր տան վրա թռիչքներ կազմակերպելով: Մուրին շնորհավորել էր նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այժմ վարչապետը թագուհուն է դիմել Մուրին ասպետի կոչում շնորհելու խնդրանքով: Թագուհին առաջարկը հավանության է արժանացրել: