կարևոր
1053 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 09:37

Հրդեհ՝ խորդանոցում․ տուժածներ չկան

Հրդեհ՝ խորդանոցում․ տուժածներ չկան

Մայիսի 19-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 դպրոցի մոտակայքում այրվում է տուն։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան փողոցի 3-րդ փակուղու թիվ 2 տանը հարակից խորդանոցում (մոտ 43 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 16։49-ին։ Այրվել են խորդանոցում գտնվող 20 ստվարաթղթե արկղ, 1 գորգ, 1 հեռուստացույց, 3 պատուհան և մուտքի դուռն ու պատուհանը՝ մասամբ։