կարևոր
985 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 09:05

Մայիսի 20․ այսօրը պատմության մեջ

Մայիսի 20․ այսօրը պատմության մեջ

Մայիսի 20, տարվա 140-րդ (նահանջ տարիներին՝ 141-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 225 օր։

1562 թ. – Սեբաստիայում գումարված ժողովը ամենայն հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացու գլխավորությամբ երկու դիմում է ուղարկում Հռոմի պապ Պիոս Դ-ին:

1799 թ. – ծնվել է Օնորե դը Բալզակը, ֆրանսիացի մեծագույն գրողներից մեկը (մահ. 1850 թ.):

1882 թ. – Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան ստեղծեցին «Եռյակ միությունը»:

1902 թ. – Կուբան հայտարարվեց հանրապետություն, Իսպանիայից անկախացել էր 1868 թ.:

1946 թ. – ծնվել է Շերը, ամերիկահայ հայտնի երգչուհի:

1950 թ. – ծնվել է Զինաիդա Սիմոնյանը, հայ անվանի հրաձգուհի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն (մահ. 2012 թ.):

1989 թ. – ռուս օդաչու Ալեքսանդր Զուեևը գողացավ «ՄԻԳ-29» ռուսական կործանիչը և հանձնեց Թուրքիային, քաղաքական ապաստան գտնելով ԱՄՆ-ում: