կարևոր
1937 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-19 23:44

«Արագած» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

«Արագած» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

Աշտարակ քաղաքի «Արագած» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Արա Նիգոյանը:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նիգոյանը աշխատել է ոչ վաղ անցյալի անվանի թիմերում՝ «Իմպուլսում», «Միկայում»: Այնուհետև Արա Նիգոյանն աշխատել է «Բանանցի» (ներկայիս «Ուրարտու») մարզչական շտաբում, եղել է 2-րդ թիմի գլխավոր մարզիչը: 2018 թվականին նա եղել է Աբրահամ Խաշմանյանի օգնականը «Արարատում», ապա հաջորդտարի «Ալաշկերտում»: Նիգոյանը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խաշմանյանի մարզչական շտաբում:

«Արագած»-ի և Արա Նիգոյանի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ: