20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող 6 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Անգլիայի բոլոր դիվիզիոններում հանդես եկող 748 ֆուտբոլիստներ թեստավորվել են: Նրանցից 6 մոտ հաստատվել է, ովքեր ևս մեկ շաբաթ կմեկուսացվեն: Ֆուտբոլիստների անունները հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց մեջ քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնելեն խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծչեն լինի և նրանց միջև էլ կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարություննարդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան:
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայիպատճառով: