28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Մայիսի 18-ին տարհանման չորրորդ ավիաչվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 76 ուղեւոր, հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Ուկրաինա է մեկնել 76 ուղեոր, որոնցից 22-ը Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի եւ Իրանի քաղաքացիներ, որոնք իրավունք ունեին մուտք գործելու Ուկրաինայի տարածք:
Բոլոր ուղեւորները ջերմաչափվել են, բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կարանտին անցնելու համար չվերթի ուղերեւորներն ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը: