կարևոր
1525 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 22:45

«Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի Գրան Պրին չի կայանա

«Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի Գրան Պրին չի կայանա

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Մոնակոյի Գրան Պրին չի կայանա:

Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Այն ի սկզբանե պետք է կայանար մայիսի 20-23-ին, սակայն կազմակերպիչները որոշում են կայացրել այն չեղարկել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մոնակոն «Ֆորմուլա 1»-ի հաջորդ Գրան Պրին կընդունի միայն 2021 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆորմուլա­1»-ի հունգարական Գրան պրին կանցնի առանց հանդիսականի կամ առհասարակ չի կայանա: Հունգարիայի Գրան պրին ի սկզբանե պետք է կայանար հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն ևս հարցականի տակ է:

Չեղարկվել է նաև Ֆրանսիայի Գրան պրին, որը պետք է կայանար հունիսի 26-28­ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել են Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները: