24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանը, եղբայրական հույն ժողովրդի հետ ի համերաշխություն, հարգում է Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված հույն նահատակների և անմեղ զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարարությունը «Թվիթեր»-ի էջում՝ Պոնտոսի հույսների ցեղասպանության հիշատակի օրվա առիթով:
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է (1916-1923)՝ որպես Հունաստանի պատմության մռյալ պահերից մեկը:
«Greek City Times»-ի հաղորդմամբ՝ հիմնականում քահանաների կողմից պահված գրառումները ցույց են տալիս, որ առնվազն 350 հազար պոնտացի հույն ոչնչացվել է թուրքական զորքերի և քրդական զինված ուժերի կողմից: Այլ աղբյուրներ, ներառյալ օտարերկրյա միսիոներները, նշում են 500 հազար մարդու մահվան մասին: