կարևոր
1639 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 21:38

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են տարածաշրջան համանախագահների այցերի հեռանկարները

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկել են տարածաշրջան համանախագահների այցերի հեռանկարները

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 19-ին տեսակոնֆերանս են անցկացրել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: 

Զրուցակիցները դիտարկել են նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները: