կարևոր
1872 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-19 19:28

Արոնյանը հաջող մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ի անդրանիկ տուրում

Արոնյանը հաջող մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge-ի անդրանիկ տուրում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ մեկնարկեց Lindores Abbey Rapid Challenge առցանց մրցաշարում:

Արագ շախմատի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Իրանից Ալիռեզա Ֆիրուջան էր: Արոնյանը մրցակցին ստիպեց անձնատուր լինել պարտիայի 51-րդ քայլին: Քիչ ավելի ուշ կկայանա մրցաշարի երկրորդ տուրը:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, կմրցեն արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: