16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ պրոբլեմի պատճառն այն է, որ մենք բոլորս թերևս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք, ինչը նշանակում է, որ մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջովին լցված կլինեն պացիենտներով, ու մարդկանց օգնություն ցույց տալ չեն կարողանա»ՙ-ասաց վարչապետը:
Վերջինս հավելեց՝ այս օրերին էլ փողոցներում հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման շրջում ու զրուցում են, կոչ արեց դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ախտահանվել, ախտահանված սպասքից օգտվել: