ԱՄՆ-ում վերջին 1 օրում երկրում գրանցվել է վարակման 21 551 նոր դեպք, իսկ նախորդ օրը՝ 18 937։ Վերջին 24 ժամում վարակից մահացել է 785 մարդ: Այս մասին հայտնել են Ջոնս Հոփքինսի համալսարանից, հաղորդում է РИА Новости-ն։
Համալսարանի տեղեկատվության համաձայն` համաճարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,5 մլն մարդ, ավելի քան 90 հազար մարդ մահացել է: Վարակվելուց հետո ապաքինվածների թիվը գերազանցել է 283 հազարը։