կարևոր
1905 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 16:34

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: Այս մասին տեղեկացնում է «Euronews»-ը:

Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: 

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել: 

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: 

Բոլոր վարակվածները մեկուսացվել են: