կարևոր
1258 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 15:05

Իրանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացել է 2111-ով

Այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603: Վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացել է 62 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում վարակի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ:

 Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 698 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1512-ով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 97 հազար 173 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 716 հազար 176 անձ: