24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմից:
Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։
Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։
Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից։
Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն։