կարևոր
769 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-19 14:41

Սերիա Ա-ի վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով

Սերիա Ա-ի վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով

Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը հետաձգվել է ևս մեկ շաբաթով: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մարզական միջոցառումներն արգելող հրաման է ստորագրել, որը վավեր է մինչև հունիսի 14-ը:

Ի սկզբանե Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր էին առաջնությունը վերսկսել հունիսի 13-ին, սակայն այն հետաձգվել է ևս մեկ շաբաթով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիայի կառավարությունը թույլատրել է ֆուտբոլային ակումբներին վերսկսել խմբային մարզումները: Իտալական մի շարք ակումբներ` «Կալյարին», «Ատալանտան», «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Սամպդորիան», «Վերոնան» և «Ջենովան» չեն ցանկանում նորից մարզվել: Ակումբների ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ֆուտբոլիստների և թիմերի սպասարկող անձնակազմերի համար նախատեսված անվտանգության նորմերից, ըստ որոնց, եթե որևէ ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա թիմն ամբողջապես պետք է երկշաբաթյա մեկուսացման անցնի: