19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անվտանգ վայր պետք է տեղափոխեն 1.8-2 միլիոն մարդու: Նրանց համար արդեն պատրաստվել է ավելի քան 13 հազար կացարան:
Օդերևութաբանները կարծում են, որ քամին կարող է ունենալ 225 կմ/ ժամ արագություն: Ցունամին շարժվում է ուղիղ Բանգլադեշի և Հնդկաստանի ափեր և իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
Ցիկլոնն ամենայն հավանականությամբ Բանգլադեշի ափեր կհասնի մայիսի 20-ի առավոտյան: Օդերևութաբանները նշում են, որ եթե նույնիսկ մինչև ափ հասնելը քամու արագությունը նվազած լինի, միևնույն է, այն լուրջ հետևանքների կարող է հանգեցնել: