Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:
Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ: