կարևոր
1831 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-19 13:27

Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ․ դատական նիստը հետաձգվեց

Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ․ դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր՝ մայիսի 19-ի, սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։

Դանիբեկյանը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

Հաշվի առնելով, որ նրա բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, այն հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 13:00-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու մասին պատշպանների միջնորդությունները։