28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով: Օրվա կտրվածքով նոր դեպքերի ավելացումն արդեն 4 օր շարունակ 10 հազարից պակաս է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ներկայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 299 հազար 941 է: Հաստատված նոր դեպքերի զգալի մասը գրանցվել է Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում: Նրանցից 3 հազար 988-ի դեպքում ախտանշաններ չեն եղել:
Այս անգամ ռեկորդային թվով ապաքինվածներ են գրանցվել, 5 հազար 921 մարդ դուրս է գրվել: Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է կորոնավիրուսով վարակված 76 հազար 130 մարդ: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 115 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 837 է: