կարևոր
1210 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 12:38

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:

«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ անձնական շահ: Գլոբալ հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը: