Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մայիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է»,-գրել է մարզպետը: