կարևոր
1352 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 11:51

Բաց տարածքներում դիմակ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ`10 հազար դրամ տուգանք

Բաց տարածքներում դիմակ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ`10 հազար դրամ տուգանք

ԱԺ-ն արտահերթ նիստի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց առաջին ընթերցմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

 Փոխնախարարը նշեց, որ ազատ տեղաշարժի խախտման համար գործող օրենսգրքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխսանատվություն: Նա նշեց, որ գործող ազատ տեղաշարժման սահամանփակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը, հետևաբար հրատապ է համաչափ պատասխանատվության միջոցի սահմանումը»,-ասաց նա:

Վահե Դանիելյանը շեշտեց, որ փոփոխությամբ սահմանվում է` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Առաջարկվում է, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի հրապարկման պահից: Այսպիսով՝ առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ` 10 հազար դրամի չափով` ազատ տեղաշարժման պայման խախտելու համար:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակների պահանջին, և գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-նշեց Դանիելյանը: