կարևոր
1431 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-19 11:16

ՌԴ-ից՝ մայիսի 19-ին, Հայաստան կվերադառնա քաղաքացիների հերթական խումբը

Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան», - ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։