կարևոր
1917 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-19 10:47

Թրամփի բժիշկը պատմել է նախագահի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի ընդունման մասին

Թրամփի բժիշկը պատմել է նախագահի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի ընդունման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մալարիայի դեմ դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի ընդունումը գերակշռում էր հնարավոր ռիսկերը: Այս մասին ասվում է նախագահ Թրամփի բժշկի՝ Շոն Քոնլիի ստորագրությամբ նամակում, որը տարածվել է Սպիտակ տան կողմից:

«Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախագահի աշխատակազմի աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: Մի շարք քննարկումներից հետո նա և ես, հիմնվելով  հիդրօքսիքլորոքինի կողմ և դեմ տվյալների վրա, որոշեցինք, որ դրանից ունեցած պոտենցիալ օգուտը գերակշռում էր հնարավոր ռիսկերը»,-ասվում է Կոնլիի նամակում:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտնել էր, որ վերջին շրջանում ամեն օր ընդունում էր մալարիայի դեմ դեղահաբ, որն ինքը ներկայացնում էր որպես դեղամիջոց կորոնավիրուսի դեմ, և որի արդյունավետությունը դեռ ապացուցված չէ: