կարևոր
751 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-19 10:40

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge էջում։

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 702 դեպք: Ապաքինվածների թիվն ավելացել է 24-ով և կազմում է 456:

Այս պահի դրությամբ կլինիկաներում կորոնավիրուսից բուժվում է 234 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 պացիենտ: