04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին՝ ժամը 21։11-ին, ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Գնթունիք» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մուհամեդ Ի., ծնված 1979 թ․, ԻԻՀ քաղաքացի) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ ավտոմեքենայի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: