24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնականն ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության: Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը: