կարևոր
1009 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-18 23:52

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 28,2 հազարի

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 28,2 հազարի

Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 131 մարդ, զոհերի ընդհանուր թիվը կազմում է 28,2 հազար։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Կիրակի հաղորդվել էր կորոնավիրուսային վարակի հետեւանքներից 28 108 մահացածների մասին ։

Համաճարակի սկսվելուց ի վեր հոսպիտալացվել է 98 853 մարդ, որոնցից 17,5 հազարը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում: Գրեթե 62 հազար մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։