կարևոր
1537 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 22:23

Մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է բացահայտվել. eadaily.com

Մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է բացահայտվել. eadaily.com

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի օդանավակայանում բացահայտվել է Հայաստանից տեղափոխվող մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը: Այս մասին հայտնում է eadaily.com կայքը:

Հաղորդվում է, որ բեռը հայտնաբերել է տրանսպորտային ոստիկանությունը եւ ուղարկել է փորձաքննության: Ըստ կայքի աղբյուրների՝ մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ բեռին սպասում էին 3 բեռնատարներ, որոնք ծխախոտը պետք է հասցնեին Ստավրոպոլ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության եւ մաքսային մարմինների աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում բացահայտել էին Հայաստանից դուրս եկած մաքսանենգ ծխախոտի խոշոր խմբաքանակ:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը այն կապել էր Հայաստանի իշխանությունների հետ, սակայն նրանք դա հերքել էին: