կարևոր
773 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-18 21:39

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 77 հազարը

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 77 հազարը

Կանադայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77 հազարը, 5,8 հազար մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը.գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր 76 193 վարակվածի մասին։

Վերջին մեկ օրում գրանցվել է 1113 նոր դեպք և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 306-ի։ Մեկ օրում մահվան ելքերի քանակը ավելացել է 103-ով և հասել՝ 5805-ի։ Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը հաստատվել են Քվեբեքում (42 920) և Օնտարիոյում (22 957)։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում արձանագրվել է ավելի քան 4,5 մլն վարակման դեպք, ավելի քան 307 հազար մարդ մահացել է։