29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը հեռախոսային բանակցություններ են վարել՝ քննարկելով համագործակցության հնարավորությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից. գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Այսօր կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցության հնարավորությունները և քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն համաճարակից հետո: Քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Սիրիայի հարցը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: