կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 21:11

Դմիտրի Պեսկովը դեռ բուժվում է կորոնավիրուսային հիվանդությունից

Դմիտրի Պեսկովը դեռ բուժվում է կորոնավիրուսային հիվանդությունից

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է իր բուժումը կորոնավիրուսային հիվանդությունից։ Այդ մասին նա պատմել է «ՏԱՍՍ»-ին։

«Դեռ բուժվում եմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու մասին հարցին։ Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին մտահոգվելու համար։

Ռուսաստանում կորոնավիրուսով են վարակվել նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Գիտության ու կրթության նախարար Վալերի Ֆալկովը։