կարևոր
1530 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-18 21:03

Սեպտեմբերին կներկայացվեն հանրությանը հուզող կարեւոր դրվագներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերին Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարեւոր դրվագներ: Այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Յուրի Խաչատուրովը դեռեւս չի ներկայացել, բայց իրենք այլեւս նրան նամակ չեն ուղարկելու, քանի որ գեներալ-գնդապետը գիտի, որ ինքը պետք է գա, եւ այսօր Արշակ Կարապետյանին 2-րդ անգամ հանձնաժողովի նիստին հրավիրելը կապված է եղել նաեւ Խաչատուրովի չգալու հետ:

Քոչարայնը տեղեկացրել է, որ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: