Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի ոստիկանությունն իրականացրել է վայրի կենդանիների ազատ տեղաշարժի ապահովման գործողություն։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
30 վարազից բաղկացած խումբը տեղաշարժվել է Բեռլինի փողոցներով։ Նշվում է, որ ոստիկանական մեքենաները փակել են Մյուլենշտրասե փողոցը, որպեսզի վարազների խումբը անխոչընդոտ կարողանա անցնել փողոցը։ Վայրի խոզերը սկզբում թափառել են բնակելի շենքերի միջև գտնվող մարգագետիններում, այնուհետև վազել փողոցով։