17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Երևանում՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 16:30-ի սահմանում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի մոտ բախվել են Range Rover մակնիշի, ЗИЛ 130 մակնիշի համարանիշի և Iveko մակնիշի համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:
Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին: